Բանակում ինքնասպանությունների թվի էական աճ
կա, շատ են ծառայակցի կողմից սպանությունները։ Ինքնասպանությունների զգալի
մասը հասկացված չլինելու արդյունք է, իսկ զինված ուժերում «բաձիթողի իրավաճակն» են
կապում ինքնսպանությունների և սպանությունների հետ։ Թեմայի հոգեբանական կողմին, Vesti.am-ի հետ զրույցում, անդրադարձել է կլինիկական
հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
-
Պարո՛ն Մադաթյան,
բանակում ինքնասպանությունների թվի էական աճ կա, երեկ ևս մեկ դեպքի մասին հայտնի դարձավ,
ի՞նչ գործոններով կարելի է սա պայմանավորել։
-
Համաձայն եմ. նման ցավալի դեպքերն, իսկապես, շատ են։ Հիմանական
խնդիրը բանակի ստորադասումն է։ Բանակում ծառայաելն այլևս որևէ դրական ընկալում չունի: Նաև մեծացել է ոչ
կանոնադրական հարաբերությունների դերը, զինվորների մոտ՝ նաև անպաշտպանունակության զգացողությունը, ինչը կարող է բերել հուսահատության, հոգեբանական խնդիրների, որի վերջարդյունքն
էլ ինքնասպանությունն է։
-
Ի՞նչ գործոններ
են անհրաժեշտ, որ ինքնասպանության դիմի մի անձ, ով մինչ զորակոչը
պատրաստ չէր դրան, չէ ո՞ր մասնագիտական հանձնաժողովը գնահատում է, որ անձը պատրաստ
է ծառայության։
- Ինքնասպանությունը որոշակի տրամաբանական նախաբան ունի՝ անելանելիություն, դեպրեսիվ տրամադրվածություն և այլն։ Դա հասունանում է փուլերով։ Բանակն այսօր ավելի շատ գաղութի մեխանիզմներով է աշխատում, քան կանոնադրային հարաբերություններով։ Նման իրավիճակում, եթե չենք բացառում, որ բանակում կան մոլախաղեր, ավելի երկար ծառայածների և նորեկների փոխհարաբերություններում կան տարբերություններ, միջանձնային հարաբերություններում էական են նաև հաշվեհարդարների դերը, ապա չեն բացառվում նման երևույթները։ Ծառայակիցների փոխարաբերություններում քրեական ենթամշակույթն ավելի արտահայտված է դրաձել։
-
Հավանաբար կմատաբերե՝ք
մինչև 2018թ բանակում կար «սպան զինվորի ավագ ընկերն է» թեզը, որը տևական ժամանակ է
չի գործում: Դրան փոխարինել է թեժ գծի հեռախոսահամարը։ Այս կերպ իշխանությունն իբրև փորձեց
առանձնացնել քրեական ենաթմշակույթը, բայց արդյունքում ընկերություն բառը դուրս մնաց։
Այստեղ խնդիր կա՞։
- Քրեական ենթաշակույթից ձերբազատվելու իշխանության փորձերը հակառակ էֆեկտ տվեցին, այն ավելի ակտիվացավ։ Ընդ որու,մ խնդիրը կա և՛ բանակում, և՛ քաղաքացիական հասարակության մեջ։ Այդ գործընթացը խոսքով չի, այն լուրջ ընթացակարգ է պահանջում։ Այո, մեկն էլ ավագ ընկերոջ գաղափարն է, եթե ընկերդ է՝ կարող ես կիսվել քեզ անհանգստացնող երևույթների մասին: Մյուս կողմից՝ պետք է կարողանալ կանոնադրությունը խստագույնս պահպանել։ Իսկ ամենակարևորը զինվորի պաշտպանված լինելն է՝զինվորը միշտ իր թիկունքում կանգնած է ունեցել պետութունը, հասկացել է, որ հրահանգները տրվում են հաշվարկված, խելացի, իսկ հիմա պաշտպանվածության զգացում չկա։ Գործում է «ամեն մարդ իր գլխի տերն է» թեզը։ 2018թ-ից հետո դերային փոփոխություններ են ելել, մոտեցումներ և կարևորություններ են փոխվել։ Եթե նախկինում հայրենիքի գաղափարն առաջնային էր, ապա հիմա զինվորը լավ չի հասկանում թե ինչու է ինքը գնում բանակ։
-
Պաշտպանության ոլորտի
քաղաքականությունում բացթողում ունե՞նք, ի՞նչ չի արվում։
-
Բացթողում, իհարկե, ունենք, դրա մասին երկրորդ կարծիք չկա։ Պետք
նախ հասկանալ, որ երբ այդ երեխաներին հանձնում ենք պետությանը, իրենք պատասխանատվություն
են կրում այդ տղաների համար։ Որդիս նույնպես ծառայում է բանակում և իմ սյուբեկտիվ փորձով
նշեմ, որ նման պատասխանատվություն չեմ տեսել, բարձիթողի իրավիճակ է։ Նախկինում
այդ պատասխանատվությունը բավականին մեծ էր, թեև բացթողումները չեմ մոռանում։ Բանակում
նաև զինվորի ծառայության պայմաններն են շատ վատ վիճակում։ Այսօրվա նախարարությունը
կա՛մ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում բանակում, կա՛մ անտեսում է։ Բացատրական աշխատանքներ
չեն տարվում բանակում, դրա համար էլ նման դեպքերը չեն կանխվում, սպաներն իրենց դերում
չեն, չունեն ավագ ընկերոջ դիրք։ Բոլոր զորամասերում պետք է լինեն հոգեբաններ։ Զորամասերի
հիմնական մասում պրոֆեսիոնալներ չեն աշխատում, կամ էլ պարզապես այդ հաստիքները թափուր
են։ Հոգեբանի իստիտուտը վաղուց ներդրվել էր՝ այս դեպքերը կանխելու համար։ Այնպես չէ,
որ ինքնասպանություն գործած երիտասարդն առավոտյան արթնացել և նման բան է որոշել։
Դրան նախորդել է տրամադրության անկում, ինքամփոփություն և այլն, որը պետք է սպան նկատեր
և դիմեր մասնագետին: Դրանով կկանխվեր այս ողբերգական միջադեպը։
- Եթե սպան
ինքնասպանությանը հասցնողը չէ, ապա նրա նկատմամբ, օրենքով, քրեական պատասխանատվություն չի նախատեսում: Սա պատասխանատվության այդ մասը շրջանցելու
հնարավորություն համարո՞ւմ եք։
-
Սա շարունակելու է բերել նման դեդքերի ավելացմանը։ Սպան է պատասխանատու
կամայական իրավիճակի համար, որը կատարում է իր զինվորի հետ։ Առողջ տրամաբանությունը
ենթադրում է, որ եթե երեխան իր տանն է՝ պատասխանատուն ծնողն է, իսկ բանակում էլ սպան
է, ով պարտավոր է կանոնակարգել նման դեպքերը։
Սա իրավական բաց եմ համարում։