Ռուսաստանի հայերի
միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է Սերգեյ
Սոբյանինին՝ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ
«Հարգելի Սերգեյ Սեմյոնովիչ
«Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության
և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու
կապակցությամբ։
Քվեարկության արդյունքները համոզիչ կերպով ցույց են տալիս այն զգալի աջակցությունը, որը Դուք և ձեր թիմը վայելում եք մոսկվացիների շրջանում, նրանց բարձր գնահատականը Մոսկվայի զարգացման ներկայիս ընթացքին՝ ոչ միայն որպես Ռուսաստանի խոշորագույն տնտեսական և մշակութային կենտրոնի, այլև որպես ժամանակակից մեգապոլիսի, որտեղ բարելավվում են քաղաքի միլիոնավոր բնակիչների հարմարավետ կյանքի համար պայմանները:
Մոսկվան, որպես բազմազգ
քաղաք, ազգամիջյան բարեկամության և ներդաշնակության լավագույն օրինակներից մեկն է,
և դրա մեծ վաստակը պատկանում է Մոսկվայի կառավարությանը, որն անկեղծ ուշադրություն է
դարձնում բոլոր ազգային փոքրամասնությունների հետ կառուցողական փոխգործակցությանը և
նրանց ներկայացուցիչների լիարժեք ներգրավմանը՝ Ռուսաստանի մայրաքաղաքի կյանքի բոլոր
ոլորտներում։
Ռուսաստանի հայերի
միությունը, որը նման փոխգործակցության զգալի փորձ ունի, պատրաստ է շարունակել ակտիվորեն
նպաստել ազգային և մշակութային հասարակական միավորումների մասնակցությամբ տարբեր նախագծերի
իրականացմանը, որոնք իրականացվում են Մոսկվայի կառավարության աջակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Սերգեյ Սեմյոնովիչ, քաջառողջություն և
հետագա մեծ հաջողություններ Ձեր ծառայության մեջ՝ ի շահ Մոսկվայի և ողջ Ռուսաստանի:









