Foto

Դատավորը վերջին պահին որոշել է Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու դեմ վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը քննել բանավոր ընթացակարգով․ Աթանեսյան

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է հրապարակեր Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը:

Քիչ առաջ պաշտպանության կողմին հայտնի դարձավ, որ դատավոր Ս. Մարաբյանը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով:

Նիստի օրվա և ժամի մասին կծանուցվի լրացուցիչ»: