Foto

Արա Աբրահամյանը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Սամվել Շահրամանյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու առթիվ:

«Հարգելի պարոն Շահրամանյան.

«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Այսօր՝ հայոց պատմության ամենաբարդ և ճակատագրական ժամանակահատվածում,  Արցախի ժողովուրդը հաստատակամություն և արիություն է ցուցաբերում՝ պաշտպանելով իր հայրենիքում ապրելու և իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը: 

Ռուսաստանի հայերի միությունն, իր գործունեության սկզբից ևեթ, մեծ ուշադրություն է ցուցաբերել Արցախում մշակութային-կրթական, սոցիալ-մարդասիրական տարբեր նախագծերին: Այսօր էլ մենք վճռական ենք ոչ միայն շարունակել, այլև բազմապատկել մեր ջանքերն այդ ուղղությամբ:

Պարոն Նախագահ, հաջողություն եմ մաղթում  Ձեր գործունեույան մեջ՝ հիմնված Արցախի ողջ ժողովրդի կողմից մաիաբան աջակցության վրա»: