Foto

Թուրքերի բարոյական հաղթանակը. հերոսացնում են ծնողի հրահանգով հայ ֆուտբոլիստի ձեռքը չբռնած աղջնակին

Սոցկայքերի թուրքական տիրույթում թուրք օգտատերերը «հաղթանակ» են տոնում։ 

Հայ ֆուտբոլիստների հետ խաղադաշտ մտնելու ժամանակ ծնողի հրահանգով հայ ֆուտբոլիստի ձեռքը բռնելուց հրաժարված 3-4 տարեկան աղջնակին որպես ազգային հերոս են հայտարարել սոցկայքերի թուրքական տիրույթում։

Թուրք օգտատերերից շատերը սա հաղթանակ են համարում հայերի նկատմամբ, մի մասը պնդում են, թե այդ 3 տարեկան աղջնակը բարձր է պահել թուրքի պատիվը։ Այս զավեշտալի մեկնաբանությունների մեջ կան նաեւ ադեկվատ թուրք օգտատերեր, ովքեր ծիծաղելի են համարել այս դրվագը որպես հերոսություն ներկայացնելը։