Foto

«Մայր Հայաստան» դաշինքի անդամները հանդիպել են Փեթակ առևտրի կենտրոնի աշխատակիցների հետ

«Մայր Հայաստան» դաշինքի անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, Փեթակ առևտրի կենտրոնում էին։

Նրանք հանդիպել են այնտեղի աշխատակիցների հետ և ներկայացրել դաշինքի առաջարկները։

«Մեր ծրագրային դրույթները փոքր բիզնեսի ոլորտում լայն արձագանք են ստացել։ Հիմա հանդիպում ենք առևտրականների հետ. մեր առաջարկները տոնավաճառների առևտրականներին նույնպես գրավիչ է լինելու»,-նշել է դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։