Foto

Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա. թյուրքագետ

Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա, հայտարարել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ (05.09.2023) կայացած կառավարության նիստից հետո իր ելույթում նշել է, որ քննարկվել է նաև «Կովկասում Հայաստանի սադրիչ վարքը»։
 
Եվս մեկ նշան, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա և այսպիսի հայտարարությունները քարոզչական հող են դրա համար», - Facebook-ում գրել է Գեղամյանը։