Foto

«Մարդիկ սովամահ են լինում, դուք ընկած փողոցները քարոզարշավ եք անում». քաղաքացին՝ Ավինյանին

ՀՀ քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. Քաղաքացիներից մի կին սկսեց բացականչել՝ ամոթ, ամոթ:

Ավինյանը մոտեցավ ու հարցրեց՝ ինչի՞ համար, հլա մի հատ բացահայտի:

«Որովհետեւ մարդիկ Արցախում սովամահ են լինում, դուք ընկել եք փողոցներով քարոզարշավ եք անում, ամոթ ձեզ»,-ասաց կինը:

Ավինյանը նախ հարցրեց կնոջ անունը, ապա ասաց. «Տիկին Մարիամ, ես ասելիք ունեմ ասելու սրա վերաբերյալ, Մարիամ ջան: Ես ոչ մի կաթիլ ամաչելու չունեմ: Դուք սխլվում եք եւ այն մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ դիվան էին քշում ու հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում: Ես ամբողջ պատերազմի ժամանակ  Արցախում եմ եղել, ինչով կարողացել եմ աջակցել եմ, այդ ժամանակ ու մինչեւ օրս: Եղբայրն իմ հետ այնտեղ է եղել եւ Ստեփանակերտի հիվանդանոցում 70 վիրահատություն է արել: Խնդրում եմ՝ այս դասերը ինձ պետք չի տալ»:

Կինն արձագանքեց. «Ամբողջ օրը կանգնում, ձեր եղբոր վիրահատություններն եք մեջբերում»:

«Լավ եմ անում, որովհետեւ եթե անձնապես ինձ եք ասում՝ ամոթ, ես ուսում եմ իմանալ, թե ինչի համար եք ասում»,-ասաց Ավինյանը եւ ստացավ պատասխան. «Որովհետեւ դուք իշխանություն եք»:

Դրանից հետո Ավինյանը իր թիմի հետ հեռացավ այդ վայրից: