Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Royal Front Investments»-ի խորհրդի անդամ Սինա Ալ Ֆաթթահիի և «Dubai Duty Free»-ի փոխտնօրեն Սալահ Թահլաքի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Նորագյուղի «Downtown» նախագծի ընթացքը, զարգացման հայեցակարգը և ներդրումային հնարավորությունները։ Նախագծի նկատմամբ հետաքրքրությունը աստիճանաբար մեծանում է։









