Foto

ՀՀ կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է խորհրդարան՝ վավերացման

ՀՀ կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, ուղարկել է խորհրդարան՝ վավերացման, Aysor.am-ին հայտնեցին կառավարությունից։

Հիշեցնենք՝ 2023 թվականի մարտին ՀՀ ՍԴ որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը: