Foto

Հնարավոր է միակողմանի բացեն Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով վերադարձ Արցախ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։ Այդ մասին Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ երեկ Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ ԼՂ ուղևորված հումանիտար բեռներով ավտոշարասյունը ևս կանգնած է Կոռնիձորի հատվածում, քանի որ Ադրբեջանն արգելում է ԼՂ դրանց մուտքը ևս։

«Ադրբեջանի քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից։ Այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է․ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վեադարձը։ Ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում՝ միջազգային հանրության աչքի առաջ։ Ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մռխանիզմի շրջանակում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։

Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անրաժեշտ է, հակառակ դեպքում, ինչպես արեն համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը»,-նշեց վարչապետը և կրկնեց, որ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրության կենտրոնացմանն ուղղված ջանքերը պետք է շարունակել։