Foto

Բոլոր ապացույցները կան, որ Ադրբեջանը ցանկանում է ջնջել հայկական ներկայությունն Արցախում

Բոլոր ապացույցները կան, որ Ադրբեջանը ցանկանում է ջնջել հայկական ներկայությունն Արցախում։ Տարիներ շարունակ ես սա ասել եմ: Ցավոք սրտի, այն ամենը, ինչ շատերը զգուշացնում և ինչից վախենում էին, տեղի է ունենում հենց հիմա։
❗️Երբ բռնապետության ձեռքում է գտնվում ժամանակակից զենքի մեծ քանակություն, հատկապես այն բռնապետության, որը գլխավորում է մարդու իրավունքները ոտնահարող կասկածելի համբավ ունեցող մի ընտանիք, դրա արդյունքը տարածաշրջանի ապակայունացումն է։ Այդ իսկ պատճառով մենք հիմա ականատես ենք լինում արցախցիների միտումնավոր սովի։
Նման գնահատականներ է հնչեցրել Ադրբեջանի դաշնակից Իսրայելում ամենամեծ լսարան ունեցող մի քանի պարբերականների սյունակագիր Յարոն Վայսը։
Հարցազրույցի այլ կարևոր դրույթներին կարող եք ծանոթանալ նաև մեր տելեգրամյան ալիքում, որի հղումը մեկնաբանությունների հատվածում է։