Foto

Յարոսլավլի մարզում հրդեհից հետո գործարանի տնօրենին ձերբակալել են

Յարոսլավլի մարզի Կուբրինսկում պիրոտեխնիկայի արտադրության ձեռնարկության տնօրենը ձերբակալվել է հրդեհից հետո, որի հետևանքով զոհեր են եղել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ձեռնարկության տնօրենը ձերբակալվել է», - ասել Է գործակալության զրուցակիցը:

Քննչական գործողություններ կատարելուց հետո նրա նկատմամբ խափանման միջոց կընտրվի։

Հիշեցնենք՝ Յարոսլավլի մարզում գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է տասնչորս մարդ։