Foto

Լաչինում ՌԴ խաղաղապահ զորախումբը ամբողջությամբ արգելափակել է ադրբեջանական ապօրինի անցակետի գործունեությունը․ Միկա Բադալյան

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմը ամբողջությամբ արգելափակել է Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետի շահագործումը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է բլոգեր Միկա Բադալյանը։

«Վերջին օրերին Արցախից Հայաստան է տեղափոխվել մոտ 500 մարդ, երեկվա միջադեպից հետո անցակետի աշխատանքը երկու ուղղություններով էլ ռուս խաղաղապահների կողմից ամբողջությամբ կասեցվել է։

Հարկ է նշել, որ դեպքը տեղի է ունեցել հենց այն օրը, երբ խաղաղապահ զորակազմը մնացել էր առանց հրամանատարի՝ նախորդն արդեն հեռացել էր, իսկ նորը ժամանել է միայն երեկ երեկոյան»,-նշել է Բադալյանը։

Աղբյուր` Փաստինֆո