Foto

Էրդողանը և Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 4-ին Սոչիում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները կկայանան սեպտեմբերի 4-ին Սոչիում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  «РИА Новости» գործակալությունից, այդ մասին հայտնել են Habertürk հեռուստաալիքի աղբյուրները։

«Այն իրավիճակում, երբ պարոն Պուտինը չկարողացավ գալ Թուրքիա, Ռուսաստան կմեկնի մեր պարոն նախագահը: Հայտնենք ամսաթիվը. նախագահ Էրդողանը սեպտեմբերի 4-ին այց կկատարի Սոչի»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Պուտինի և Էրդողանի հանդիպման մասին, հայտարարել էր, որ հանդիպումը շուտով կկայանա, առկա են պայմանավորվածություններ ժամկետները հայտարարելու շուրջ։