Foto

Լենցովը իր գործունեությաբ կամ հնարավոր է դիտավորությամբ չի զիջում ԼՂԻՄ առաջին պարետ՝ հայատյաց գեներալ Սաֆոնովին. Ղարամյան

Արցախի ԱԺ նախկին նախագահ,  ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է արցախցի երեք երիտասարդների՝ Լաչինի անցակետից առևանգման ընթացքում ՌԴ խաղաղապահների դրսևորած կրավորական կեցվածքին՝ գրելով.

«Այսօր Հակարի կամրջի վրա տեղակայված ապօրինի անցակետում տեղի ունեցածը մեկ անգամ ևս փաստում է ,որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Լենցովը իր գործունեությաբ կամ անգործությամբ (հնարավոր է դիտավորությամբ) չի զիջում ԼՂԻՄ առաջին պարետ՝ հայատյաց,տխրահռչակ գեներալ Սաֆոնովին»: