Foto

Պառակտումը կտանի ինքնաոչնչացման

Սիրելի՛ հայրենակիցներ,Արցախն ինքնորոշվել է՝ հենվելով ինչպես խորհրդային, այնպես էլ միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշման սկզբունքներիևնորմերի վրա: Պետականությանը ներկայացվող բոլոր չափանիշներին համապատասխան՝Արցախի Հանրապետությունը դեֆակտո չճանաչվածանկախ պետություն է։ Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու հայի իրավունքը բացարձակ արժեքներ են:

Հայրենակիցնե՛ր,սկսած 1988 թ. աշխարհասփյուռ հայ ժողովուրդը արել է հնարավորինս Արցախի պաշտպանության, ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի Հանրապետության կայացման սուրբ գործի համար: Արդյունքում՝ կայացած Արցախի Հանրապետությունը հայության հպարտությունն է:

2020թ. նոյեմբերի 9-ից հետո և հատկապես շրջափակման պայմաններումարցախցիները դրսևորել են պետականության պահպանման բացառիկ միասնականություն՝ զերծ պահելով պետությունը ցնցումներից, ցուցաբերելով  դժվարությունները հաղթահարելուկամք և տոկունություն։

Ստեղծված ծանր իրավիճակումթշնամին նպատակադրվել է լուծարել Արցախի պետական ինստիտուտները, կլանել Արցախը, բռնի կերպով հպատակեցնել արցախցիներին,իրականացնել էթնիկ զտումներ:

          Այն, որ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակում պետականության դեմ ուղղված սպառնալիքը կարող էպայմանավորվածլինել նաև ներքին հակասություններով, թշնամանքով և պառակտումով, անթույլատրելի են ևդրանքշատ արագ կտանեն պետության հիմքերի քայքայման ու ինքնաոչնչացման: Ստեղծված ծանր իրավիճակում ոչ թե ներքին հակասությունների,անգամ արդարացի պահանջների լուծմամբ պետք է զբաղվել, այլ պետք է լինեն նպատակաուղղված գործողություններհայ ժողովրդի միասնականությամբ,միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Հորդորում ենք բոլորին՝ պետական այրերին, քաղաքական, հասարակականու ռազմական գործիչներին, լինել զգոն, հանդուրժող և ունեցած գիտելիքները, փորձը, ամբողջ ներուժըծառայեցնել միայն ու միայն ինքնորոշման իրավունքի իրացմանը:

««Արցախ» հայրենասիրական կանչ» հասարակական կազմակերպություն