Foto

ՄԱԿ-ը և մենք․ Ավետիք Իշխանյան

Այնուամենայնիվ, ես էլ որոշեցի կարծիք հայտնել երեկվա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Անկեղծ ասած, այլ բան չէի սպասում։ Մի պահ պատկերացրեք, որ Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է և քննվում է, օրինակ՝ Բոլիվիա-Պարագվայ հակամարտությունը։

Հայաստանի ներկայացուցիչը երկու կողմերին կոչ կաներ գնալ բանակցությունների և խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։

Այո՛, հայ «առաջադեմ» գործիչներ, սա է ձեր երազանքի միջազգային հանրությունը։Ահա թե ինչ է ասել միջազգային կոչվող հանրության ականավոր ներկայացուցիչ Ուինստոն Չերչիլը․ «Ազգերը, որոնք պատրաստ են կռվելու, նորից վեր են հառնում,բայց նրանք, ովքեր հնազանդորեն հանձնվում են, նրանց վերջը եկել է»»,- գրել է նա։