Օգոստոսի 15-ին սենտոր Ռոբերտ Մենենդեսը տեղեկացրել է նամակի մասին, որը գործընկերոջ՝ Ալեքս Պադիլայի հետ ուղարկել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչին՝ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին, Արցախի իրավիճակի վերաբերյալ։
«Այսօր սենատոր Ալեքս Պադիլան եւ ես նամակ ենք ուղարկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչին՝ կոչ անելով նրան ՄԱԽ ԱԽ բոլոր անդամների հետ միասին ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ շրջափակումը հանելու եւ կանխելու համար այն, ինչը, ինչպես վկայում են փաստերը, Արցախի ժողովրդի էթնիկական զտման համակարգված փորձ է»,- գրել է Մենենդեսը X-ում (Twitter)՝ հրապարակելով ուղարկված նամակը։









