Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օր առաջ Տիգրան Ավինյանը, Կեսարի կեցվածքով, հայտարարեց, որ «Գազելների դարաշրջանն ավարտվեց»: Այս իշխանության թրաշված և անթրաշ ջահելներն այդպես էլ չհասկացան, որ խնդիրը ոչ թե փողոցի գազելն է կամ բանակի ելակը, այլ կառավարման բարդակը:
11 զոհ Երևան-Գյումրի մայրուղու վրա… 19 զոհ Սուրմալույում… 15 զոհ Վարդենիսի զորամասում… բազմաթիվ զոհեր ավտոճանապարհներին՝ այդ թվում հղի կնոջ մահը վարչապետի շարասյան պատճառով… անթիվ-անհամար զոհեր և խեղված ճակատագրեր թմրանյութերի և բեթինգների պատճառով… Երևանի շինարարական փոշու հետևանքներն էլ հետո դեռ կզգաք: Տղաներ և աղջիկներ, դուք ունակ չեք որևէ բան անելու, դուք շարքային պառազիտներ եք…
Հ.Գ. Ոչ թե մահվան Գազել, այլ՝ ՄԱՀՎԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»









