Foto

Ադրբեջանի ԶՈՒ-ն առավոտյան կրակ է բացել ԱՀ կապի ենթակառուցվածքի սարքավորումների, այնուհետև՝ քաղաքացիների ուղղությամբ

Ադրբեջանական ստորաբաժանումները օգոստոսի 12֊ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի Հանրապետության կապի ենթակառուցվածքի սարքավորումների , իսկ ժամը 14։15֊ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։  Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
 
Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։