Էդուարդ Շարմազանովը գրում է. «Վերջին օրերին թե լրատվամիջոցների ներկայացուցիչներից եւ թե սովորական քաղաքացիներից հարցեր են հնչում ինձ՝ Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված։
Հստակ ասեմ իմ կարծիքը՝
1. Մի քվեարկեք ՔՊ-ի օգտին։
2. Մի սատարեք այն ուժերին ու թեկնածուներին, ովքեր մասնակցել են 2018-ի հեղաշրջման օպերացիային։
3. Աջակցեք նրանց, ովքեր մերժել ու մերժում են պոպուլիստ-կապիտուլյանտների ռեժիմին, ինչպես նաեւ պայքարում են, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում»։









