Foto

Սոցիալապես անապահով 13 000 քաղաքացու կտրամադրվեն սննդի աջակցության քարտեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում նախատեսվում է սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու տրամադրել սննդի աջակցության քարտեր։

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Նշվում է, որ ծրագրի այս փուլում սննդի աջակցության քարտը կտրամադրվի Շիրակի, Տավուշի, Լոռիի, Կոտայքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի այն աղքատ կամ խոցելի ընտանիքներին, որոնք Միասնական սոցիալական ծառայության կողմից կարիքների գնահատման արդյունքում ճանաչվել են պարենային անապահով:

Յուրաքանչյուր ամիս քարտի միջոցով հասանելի կլինի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով մոտ 9000 դրամ, որը կարելի է օգտագործել միայն մթերային խանութներում սնունդ գնելու համար։ Ընդ որում՝ քարտի վրա առկա գումարը հնարավոր չէ կանխիկացնել կամ օգտագործել ալկոհոլ, ծխախոտ կամ սննդի հետ կապ չունեցող որևէ այլ բան գնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։