• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Իշխանյանի ընտրությունը հետագա քաղաքական վերադասավորումների նոր հնարավորություն է ստեղծում․ Տիգրան Աբրահամյան

Խորհրդարանի խոսնակի կարևոր և ներկայանալի պաշտոնի առումով Արցախի խորհրդարանում ընտրությունն առանձնապես մեծ էլ չէր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի ընտրությունը բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծել:

Մինչև որոշակի քննարկումներն այն համատեքստում են, թե ինչու է խորհրդարանի նախագահի ընտրությունը կանգ առել 33 պատգամավոր ունեցող օրենսդրի 3 հոգանոց խմբակցություն ունեցող ուժի վրա, նախ պետք է ընդգծել, որ խորհրդարանական ընդդիմությունը միասնական ճակատով է հանդես գալիս, իսկ այս առումով 3 ընդդիմադիր ուժերը միասին 7 պատգամավոր են:

Երկրորդ, չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց խորհրդարանի խոսնակի կարևոր և ներկայանալի պաշտոնի առումով Արցախի խորհրդարանում ընտրությունն առանձնապես մեծ էլ չէր:

Դավիթ Իշխանյանն առաջին պատերազմի ազատամարտիկներից է, նոր ձևավորվող բանակի առաջին շրջանում գումարտակի հրամանատար է եղել:

Իր պահվածքով, վարքագծով, ազգային կեցվածքով ու սկզբունքային դիրքորոշումներով աչքի ընկնող պետական գործիչ է, ով այսօր չափազանց վտանգավոր պաշտոն է ստանձնել:

Վտանգավոր, որովհետև մի կողմից Արցախում ծայրահեղ ծանր իրավիճակ է, մյուս կողմից` պետական կառավարման համակարգը կոլապսի շեմին է, դեռ չեմ խոսում քաղաքական դաշտում ստեղծված անառողջ մթնոլորտի մասին:

Անկասկած մեծ խնդիրներ են լինելու նաև երկրի կուրսի հետ կապված, որովհետև գործող նախագահն իր մոտեցումներում, մեղմ ասած, անկայուն է` տարբեր քամիների ու տրամադրությունների ազդեցության տակ, միաժամանակ նույնիսկ այս առաջադրման պայմաններում ՀՅԴ-ն ու իշխող ուժը որոշ սկզբունքային հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունեն:

Համենայդեպս ընդդիմությունը կարևոր դիրք է զբաղեցնում. խորհրդարանի ղեկավարը Արցախի Հանրապետության սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքն է, ով նախագահի հրաժարականի կամ այդ գործառույթի իրականացման անհնարինության պայմաններում, ստանձնում է երկրի ղեկավարի պարտականություններ:

Արցախի քաղաքական իրավիճակի փոփոխության առումով քայլ առաջ է, որը հետագա քաղաքական վերադասավորումների նոր հնարավորություն է ստեղծում»,- նշել է նա:


‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել


    «Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’s


    Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը


    Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ


    Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան


    Հայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումը


    Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»


    Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը


    Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր


    Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]