• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ջալալ Հարությունյանն է անձամբ ինձ խնդրել, որ Մովսես Հակոբյանը պատերազմի ժամանակ գտնվի Արցախում. Տոնոյան



Ու՞մ ցուցումով է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պատերազմի օրերին գտնվել Արցախի ՊԲ հրամանատարական կետում։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում այս հարցն ուղղեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։

Բարձրաստիճան զինվորականն արձագանքեց․ «Ես շատ հստակ հիշում եմ, որ Արցախում Մովսես Հակոբյանի գտնվելը` թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրերում գտնվելը, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի անձամբ խնդրանքն էր ինձ։ ՊԲ հրամանատարն ինձ էր դիմել, որ Մովսես Հակոբյանը գտնվի Արցախում, աջակցի իրեն»։

Նա նշեց, որ այդ հարցով կարող են դիմել նաև Ջալալ Հարությունյանից և նրանից էլ ճշտել։

Տոնոյանը նաև նշեց, որ, որքան հիշում է, այդ օրերին ՀՀ ռազմական տեսչությունը ստուգումներ էր իրականացնում Արցախում:

Հարցին, թե արդյոք դա եղե՞լ է գրավոր հրաման, Տոնոյանը պատասխանեց, որ ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր է փաստաթղթերի առումով խնդիրներ եղած լինել, բայց դա հնարավոր է ստուգել։

ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ավելացրեց, որ Մովսես Հակոբյանը, թեև գտնվելով ՀՀ ՊՆ ուղիղ ենթակայության տակ, չէր կարող հրամանատարական ուղղահայացում որևիցե հրամաններ իջեցնել և, կարծում է, որ Հակոբյանը դա չի էլ արել։

«Խորհրդատվություն տալու առումով ես չեմ բացառում, որ խորհուրդ տված լինի։ Բացի դրանից, եթե չեմ սխալվում, նա հիվանդացավ քովիդով ու առողջանալուց հետո շարունակեց իր գործունեությունը ՀՀ ՊՆ–ում։ Դա եղել է Ջալալ Հարությունյանի պաշտոնավարման սկզբնական փուլում»,– ասաց Դավիթ Տոնոյանը։

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ արդեն ձեռք է բերվել նախնական համաձայնություն, որ Ջալալ Հարությունյանը ևս կներկայանա հանձնաժողովին, և այդ հարցերը նաև նրան կուղղվեն։

Դավիթ Տոնոյանն իր կողմից առաջարկեց հրավիրել նաև ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին. միջնորդել դատարանին, որ նա ևս ներկայանա հանձնաժողովին, քանի որ Շուշիի մասով շահարկումներ կան, ու նա անպայման պետք է խոսի։

Անդրանիկ Քոչարյանը նշեց` եթե իրավական խոչընդոտներ չլինեն, ապա Արզումանյանը ևս կհրավիրվի հանձնաժողով։

Հիշեցնենք, որ 2023 թ. հունիսի 27–ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Մովսես Հակոբյանն ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա ու ներկայանա ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով։

Մովսես Հակոբյանն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ պատերազմի ժամանակ ռազմական վերահսկողության վարչության պետ Մովսես Հակոբյանն իր աշխատավայրում գտնվելու փոխարեն պատերազմի ժամանակ բունկերում է եղել։ Հակոբյանը բավականին կոշտ էր արձագանքել ու հակադարձել Փաշինյանին։

Նշենք՝ հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»


    «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ակտիվորեն հանդիպում են դեսպանների հետ. «Հրապարակ»


    Բագրատ Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»


    Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ. «Հրապարակ»


    Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը


    ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»


    ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»


    Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»


    ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահ


    Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]