Թեկնածուների շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ, 7 տոկոսը` ոչ։ «Այս պահի դրությամբ ավելի քան 30 թեկնածուի վերաբերյալ ընդունվել են աշխատանքի կամ նշանակման դրական որոշումներ, իսկ նրանցից 16-ն արդեն նշանակվել է բարձր պետական պաշտոններում, այդ թվում՝ փոխնախարարներ, կոմիտեների ղեկավարներ եւ այլ բարձր պատասխանատվության պաշտոններ»,- գրել էր նա։
Մեր աղբյուրները հայտնում են՝ զավեշտն այն է, որ ոլորտային նախարարներն իրենց տեղակալների նշանակման մասին իմանում են կառավարության պաշտոնական կայքից․ Փաշինյանը նույնիսկ հարկ չի համարում նրանց նախապես իրազեկել, ծանոթացնել իրենց ապագա տեղակալների հետ, որոնց հետ պետք է աշխատեն։
Ի դեպ, այս կադրային բանկով նշանակվել է նաեւ ԲՏԱ նախարար Դավիթ Թադեւոսյանը, որը որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել, պետք է փոխնախարար նշանակվեր, սակայն բախտն անսպասելիորեն բերեց, երբ Մխիթար Հայրապետյանը կոնֆլիկտ ունեցավ Փաշինյանի հետ եւ հեռացավ: Հիմա ողջ նախարարությունը զվարճանում է նրա անփորձության եւ անտեղյակության դրսեւորումների վրա։









