Foto

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ Հայաստանում ծավալվող իրադարձությունների և Արցախի գոյաբանական սպառնալիքների վերաբերյալ

Ռուսաստանի հայերի միության հուլիսի 27-ի հայտարարության հիմնկան դրույթներըч Vesti.am-ի խմբագրական թարգմանությամբ

***

Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակը կրիտիկական է: Այն իրագործվում է ստորացումների, շանտաժի և ֆիզիկական բնաջնջման սպառնալիքով հայ ազգաբանակչությանն իր հայրենիքից վտարելու նպատակով:

Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանությունը և Հայաստանի համաձայնվողականությունը չեն տեղավորվում ոչ «խաղաղության օրակարգի», ոչ էլ բանակցային գործընթացի տրամաբանության մեջ, որն ընթանում է Ադրբեջանի բացահայտ թելադրանքով՝ նպատակ ունենալով նոր զիջումներ պարտադրել Հայաստանին:

...

Հայաստանի ղեկավարությունը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, առարկայորեն թուլացնում է ոչ միայն այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների , այլև Արցախի իշխանությունների դիրքերը՝ Ադրբեջանի հետ հնարավոր բանակցություններում:

...

Չբացառելով ռուս խաղաղապահների ոչ բավարար ջանքերը՝ պարտադրելու Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անընդունելի ենք համարում ցանկացած զարգացում, որը կբերի անվտանգության առկա կառուցվածքի փլուզմանը՝ Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս մղմամբ:   Հայ-ադրբեջանական կարգավորման մեջ ներգրավված արևմտյան կենտրոններն իրականում հենց դրան են ձգտում՝ օգտագործելով Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին վրա ունեցած իրենց ազդեցությունը:

...

Անընդունելի ենք համարում, որ Հայաստանին իշխանությունները՝ ցուցադրաբար հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից, այն փոխակերպում են ինչ-որ միջազգային մեխանիզմների երաշխիքներով այնտեղ ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցի: Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոչ մի  ճանաչում՝ ներառելով այդ հասկացության մեջ Լեռնային Ղարաբաղը, չի կարող չեղարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ թեկուզ որպես «անջատում հանուն փրկության»:
...

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ ականջալուր լինել ամբողջ աշխարհի մեր հայրենակիցների ձայնին, քանզի արցախցիների, հայկական պետականության ճակատագրի նկատմամբ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի այսօրվա իշխանությունների վրա, և որոնք զարմանալի անհետևողականություն և ոչ պրոֆեսիոնալզիմ են ցուցաբերում, երբ անհրաժեշտ է միջազգային մակարդակներում լուծել հայության և պետական շահերին առնչվող հարցերը:

...

Հայաստանի, Արցախի ժողովրդի շահերի պաշտպանության համար, և որպեսզի Արցախը դիմակայի և հավերժ մնա հայկական, անհրաժեշտ է համայն հայության էլիտայի անհապաղ համախմբումը:

Մեր կոլեկտիվ ուժը կարող է վստահություն ներշնչել ցանկացած բանակցությունների ընթացքում, որքան էլ որ դրանք բարդ լինեն, ինչպես նաև ցանկացած հակառակորդի դեմ, որքան էլ համառ կամ ագրսիվ նա թվա:   Աղբյուր՝ ՌՀՄ մամուլի ծառայություն