Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ հիմնված պատմականորեն ձևավորված սերտ կապերի, փոխադարձ վստահության և ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա։









