Foto

Կյանքից հեռացել է Շինեյդ Օ՛ Քոնորը

Կյանքից հեռացել է Շինեյդ Օ՛ Քոնորը՝ Nothing Compare 2 U հիթի տաղադավոր, բայց հակասական երգչուհին: Նա 56 տարեկան էր:Օ'Քոնորը հայտնվեց երաժշտական ​​ասպարեզում 1987 թվականին՝ իր դեբյուտային՝ The Lion and the Cobra ալբոմով, երբ  20 տարեկան էր: Իր կրակոտ բնավորությամբ ու սափրված գլխով հայտնի Օ'Քոնորն իր կարիերայի ընթացքում թողարկել է 10 ստուդիական ալբոմ։


Իր դեբյուտից երեք տարի անց նա մեծ համբավ ձեռք բերեց Nothing Compares 2 U-ի կատարմամբ՝ հզոր բալլադ, որը գրվել էր Փրինսի կողմից։ Թրեքը Օ'Քոնորին վերածեց միջազգային սենսացիայի, իսկ 1990 թվականին Billboard երաժշտական ​​մրցանակաբաշխության թիվ 1 սինգլն էր ամբողջ աշխարհում։ Ուղեկցող երաժշտական ​​տեսահոլովակը, որը խոշոր պլանով ցուցադրում էր Օ'Քոննորի արցունքոտ դեմքը, դարձել է նույնքան խորհրդանշական, որքան բուն թրեքը, եւ համարվում է տասնամյակի ամենաճանաչելի տեսահոլովակներից մեկը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։