Foto

Իրանը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-ի ավիակրի և ռազմածnվային ուժերի էսկադրային նավի ուղղությամբ. ԿՀՊԿ

Իրանը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-ի ավիակրի և ռազմածnվային ուժերի էսկադրային նավի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՀՊԿ)։


Իրանական կողմի պնդմամբ՝ նավերը վնասվել են և ստիպված են եղել հեռանալ բախման գոտուց։

Ամերիկյան կողմը հաստատում է հրթիռային հարձակման փաստը, սակայն հերքում է, որ հրթիռները հարվածել են նավերին։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ ավիակիրը և էսկադրային նավը խուսափել են իրանական մի քանի հարձակումներից, իսկ ամերիկացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել։


Դրանից հետո ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել իրանական երեք նավթատարների։ M/T Downy նավթատարը՝ Խարկ կղզու մոտ, և M/T Stark 1-ը՝ Ջասքի շրջանում, շարքից դուրս են բերվել, իսկ առանց բեռի գտնվող M/T Kylo (Noxen) նավթատարը ոչնչացվել է Օմանի ծոցում։

ԿՀՊԿ-ն հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել ևս երեք նավթատարների, որոնք անցնում էին Հորմուզի նեղուցով՝ Թեհրանի կողմից չարտոնված համարվող երթուղիներով։ Իրանական կողմը նաև հայտնել է ԱՄՆ-ի հետ կապված համարվող ևս երեք նավերի վրա հարձակումների մասին