• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Կառավարությունը ծանր որոշում է կայացրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստում ներառված է Հայաստանի Հանրապետության, ինչու չէ` նաեւ ողջ տարածաշրջանի հետագա «ճակատագիրը» կանխորոշող մի շատ կարեւոր հարց, որի լուծումից շատ բան է կախված։ Խոսքը Քաղաքաշինության կոմիտեի 2 օդորակիչների մասին է։ Մասնավորապես՝ կառավարության նիստի օրակարգ է բերվել կոմիտեի կողմից 2 օդորակիչներ գնելու հետ կապված՝ բյուջեում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ հարցը։

Նախագծի տեքստում կարդում ենք․ «Կոմիտեի համակարգչային սերվերների տարածքի օդափոխումն ու հովացումն ապահովող օդորակիչը խափանվել էր, որն առաջացրել էր բարձր ռիսկ Կոմիտեի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հնարավոր ամբողջական խաթարման, ինչպես նաեւ Կոմիտեին առնչվող կարեւորագույն տեղեկատվության կորստի հավանականության: Խնդրի լուծման նպատակով Կոմիտեի տեխնիկական եւ համակարգչային ցանցի սպասարկումներն իրականացնող աշխատակիցների կողմից արձանագրվել է, որ համակարգչային սերվերների տարածքի օդափոխումն ու հովացումն ապահովող օդորակիչը ենթակա չէ վերանորոգման»:

Այս ծանր իրավիճակը պարզելուց հետո Քաղաքաշինության կոմիտեն հզոր որոշում է կայացրել` 2 օդորակիչ գնելու մասին, ուստի «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու համար կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել։ Եթե կառավարությանն այսօր հաջողվի վերջապես լուծել այս օդորակիչի հարցը, ապա հույս կա, որ նաեւ Արցախի ու մյուս հարցերում կկարողանա նման վճռականություն դրսեւորել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Սրտի օլիգարխ չունեմ, Նարեկ Նալբանդյանը նյարդայնացնում է մեր ընտանիքին. Փաշինյան


    Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եգիպտոսի դեսպանին


    Ալեն Սիմոնյանը չի բացառում՝ կայցելի Ադրբեջան. թե երբ՝ ժամկետներ չի նշում


    Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով


    ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին


    «Գնա ամիսը մեկ անգամ էլ ծեծ կեր», «Ոտերից կախեն՝ ծեծեն»․ Նիկոլ Փաշինյան


    Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանվաած հարկերը վճարող քաղաքացիներին շնորհակալություն


    Ինչո՞ւ պետք է ծորակը բացեմ ու տեսնեմ՝ ջուրը չռում ա․ որակ եմ ակնկալում. Նիկոլ Փաշինյան


    21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով սեռական բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ


    Հայաստանի ներսում՝ ռեպրեսիվ տրամաբանության խորացում, դրսում՝ Մոսկվայի հետ բացվող նոր ճակատ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]