Foto

Դավիթ Տոնոյանին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ներկայանալու թույլտվություն տրվեց

Դավիթ Տոնոյանը կկարողանա ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:

168.am-ը գրել էր, որ հուլիսի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը քննելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու նպատակով կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստանալու հետ կապված:

Նշենք, որ հուլիսի 4-ին Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր:

Եվ երեկ, ինչպես նշեցինք, Հակակոռուպցիոն դատարանը քննել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը, սակայն որոշումը հրապարակվել է այսօր: