Ադրբեջանի զինծառայողները Պակիստանի հետ համատեղ հատուկ զորավարժությունների են մասնակցել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ վարժանքներն անցկացվել են Կարաչիում։
Զորավարժությունների հիմնական նպատակն է եղել երկու երկրների զինծառայողների միջև փորձի փոխանակումը, ստանդարտ գործառնական ընթացակարգերի ուսումնասիրությունն ու փոխգործակցության կատարելագործումը։
Ուսումնական ծրագրի շրջանակում իրականացվել են նաև գործնական հրաձգության և ծովային գործողությունների վարժանքներ՝ հնարավորինս մարտական պայմաններին մոտեցված իրավիճակներում։
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հատուկ ուշադրություն է դարձվել նաև հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ստորաբաժանումների համակարգման և փոխգործակցության բարձրացմանը։









