Foto

400 տոննա մարդասիրական օգնությունը բեռնատարներով շարժվեց Կոռնիձոր

400 տոննա մարդասիրական օգնությունը «Սպայկայի» բեռնատարներով շարժվեց Կոռնիձոր. ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ այն Արցախ է հասնելու խաղաղապահների ուղեկցությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- նշել է նա ֆեյսբուքում։