Foto

Պապիկյանը համագործակցությունը զարգացնելու հարցեր է քննարկել Հնդկաստանի դեսպանի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության ոլորտի համագործակցությունը զարգացնելու հարցեր է քննարկել Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Պապիկյանն այսօր է ընդունել Հնդկաստանի դեսպանին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականի օգոստոսի 31-ին։ Այս ընթացքում երկրների միջև ստորագրվել է համագործակցության 9 հուշագիր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանական ոլորտը, բարձր տեխնոլոգիաների, կրթական և այլ ոլորտները։ Բացի այդ, երկկողմանի փոխգործակցության մասին կողմերը 5 արձանագրություն և 14 համաձայնագիր են ստորագրել։ 

Чрезвычайный и полномочный посол Индии Нилакши Саха Синху на встрече с министром обороны Суреном Папикяном (24 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023