«Ադրբեջանի հոխորտանքներն անտեղի են, Երասխում կառուցվող գործարանը մետաղաձուլարան է»-այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը։
«20 հատ «Կամազն» ավելի շատ փոշի են
հանում և օդը CO գազով աղտոտում, քան այդ գործարանի ծուխը։ Սա ոչ թե մետալուրգիական
գործարան է, այլ մետաղաձուլարան։ Այստեղ երկաթն է ձուլվելու, և ջուրը հովացման համար
է օգտագործվելու։ Ադրբեջանի հոխորտանքներն անտեղի են։ Կոնվենցիան ստորագրվել է։ Ճիշտ
որոշում է կայացվել։ Հայկական կողմը ոչ նպատակահարմար է համարել ադրբեջանցիներին տեղյակ
պահել՝ գործարանի կառուցման համար, ինչը օրենքի սահմաններում է։ Թող հոխորտան, վատը
միայն այն է, որ կրակում են»,- նշեց Օսիկյանը։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն ասաց,
որպեսզի ադրբեջանցի բնապահպանների մոտ տարաձայնություններ չլինեն, հիմա իրենք շրջական
միջավայրի նախարարության հետ համատեղ օրենսդրական մի քանի խնդիրներ են փորձում կարգավորել։
Ջհանյանի գհատմամբ՝ պետք է օրենսդրական դաշտը լինի միանշանակ, որ Ադրբեջանը չփորձի օգտվել
դրանից։









