Ադրբեջանը սկսել է պարտվել տնտեսական դաշտում, փորձում է ամեն ինչ
անել, որ ՀՀ-ում այդ աճը կանգնի։ Այս մասին այսօր «Ադրբեջանցի «բնապահպանների» խեղաթյուրված փաստերն ու սադրանքն՝ ուղղված
Հայաստանի տնտեսության դեմ, ՀՀ բնապահպանական կազմակերպությունների և պետության գործոնը
նմանօրինակ խնդիրների և երկրի ներդրումային քաղաքականության խոչընդոտման
համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների
միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին
տեղակալ Վարդան Ջհանյանը։
Ըստ Ջհանյանի՝ ՀՀ տնտեսական
զարգացմամբ է պայմանավորված ադրեջանցի «բնապահպանների» այսչափ ակտիվությունը։ Միության
նախագահի գնահատմամբ՝ պետությունը ևս տեսնում է այս ռիսկը։ Ջհանյանը նման եզրահանգման
է եկել կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանի ադրբեջանցի բնապահպաններին
ուղղված պատասխանը լսելով, թեև չգիտի, թե դա իշխանության կողմից ի՞նչ քայլեր է ենթադրելու։
Ջհանյանի խոսքով՝ Արդբեջանի
տնտեսության վրա բացասական ազդեցություն է այն, որ իրենք չունեն անկախ բնապապանական
կազմակերություններ, իսկ մենք ունենք դա․ «Գուցե հիմա մեր վրա, մեր ազատ գործող
ՀԿ-ների գործունեությունը բացասական ազդեցություն ունենա, բայց երկարաժամկետ քաղաքականության
մեջ, դա իր դրական ազդեցությունն է ուենալու։ Մեր երկրի տնտեսական դրական աճն Ադրբեջանի
նկատմամբ արդեն իսկ ազատ քաղհասարակություն ունենալու մասին է խոսում»,- եզրափակեց
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։









