Արծրուն Պեպանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Վանաձորում հանրային միջոցառման ժամանակ Արցախի դրոշը պարզած քաղաքացուն ոստիկանները բերման են ենթարկել: Ու ես բնավ չեմ զարմանում: Ու ընդհանրապես ոչնչից չեմ զարմանում: Իսկ չեմ զարմանում, քանի որ դեռ քառորդ դար առաջ եմ ահազանգել սպասվող հնարավոր աղետի մասին. «Հայաստանում ընթանում է չհայտարարված քաղաքացիական պատերազմ հայի երկու տեսակների միջև, մի կողմում իրական հայն է, ով իր մեջ կրում է բարձր արժեքային համակարգ, ունի արդարության զգացում, մտահոգ է իր Երկրի, Հայրենիքի, Ազգի ճակատագրի հանդեպ, իսկ մյուս կողմում դաժան դարերի ընթացքում խեղաթյուրված հայն է, ով չունի Ազգի, Հայրենիքի զգացողություն ու ճանաչում է միայն իր ու իր նեղ թիմի շահը: Այս երկրորդ շերտը հանգամանքների բերումով ստվար է, նաև այն հաջողեցնում է սողոսկել իշխանական միջանցքներ:
Իրական հայերը պիտի գիտակցեն, որ ճակատագրական այս կռիվը տանուլ չտալու համար իրենք ուղղակի պարտավոր են համախմբվել ու սեփական տեսակը պահպանելու ուղիներ գտնել: Հակառակ դեպքում ժամանակի ընթացքում իրական հայի տեսակը կնոսրանա, քանի որ իրենք ինքնավերարտադրվելու, իրենց երեխաներին իրենց նմանը դաստիարակելու, կրթություն տալու հնարավորություն չեն ունենա: Դա կլինի աղետ ու Երկրի վերջը»:
Արծրուն Պեպանյան,
«Ար» հեռուստատեսություն, «Անուշադրության կենտրոն» հաղորդաշար, 1998թ,
ՀԳ Ցավում եմ, որ այս և հետագա մյուս ահազանգերս ու նաև աղետից խուսափելու առաջարկս ("Կոնսերվատիվ հեղափոխություն", Երևան, 2007թ)․չեն ընկալվել:
ՀԳ2 Այս իրավիճակից հնարավոր նվազագույն կորուստներով դուրս գալու առաջարկս «Վերելք անելիքներ» խմբի տեսանյութերում»,- գրում է Արծրուն Պեպանյանը:









