Foto

Ստեփանակերտի կենտրոնական շուկայում կիրականացվի հսկողություն

Տեղեկացնում ենք, որ վաղվանից Ստեփանակերտի կենտրոնական շուկայում պետական տեսչությունների կառավարման կոմիտեն շուկայի կազմակերպիչ իրավաբանական անձի հետ միասին կիրականացնի ոչ միայն վերահսկողություն, այլ նաև հսկողություն` առավոտյան ժամը 9-ից մինչ շուկայի աշխատանքների ավարտը:  Այս մասին հայտնում են ԱՀ Պետական տեսչությունների կառավարման կոմիտեն։

«Կոմիտեի համապատասխան տեսչության աշխատակիցները կիրականացնեն աշխատանքներ  տեղական առկա սակավ մթերքի վաճառքի գների կարգավորման ուղղությամբ, իսկ այլ միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվող  իրավաբանական անձանց նկատմամբ  կիրականացվի վերահսկողություն` հերթապահ խմբերով դիտարկումների միջոցով։

Կոչ ենք անում քաղաքացիներին ապահովել նաև պատշաճ հանրային վերահսկողություն և կոմիտեի 50-99 թեժ գծի համարին զանգահարել խախտումներ նկատելուն պես»,– ասված է հաղորդագրության մեջ: