Foto

Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հակոբյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանը ևս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։