Foto

Թուրքիայի հաջորդ պայմանը Սյունիքն Ադրբեջանին հանձնելն է․ Ստեփան Դանիելյան

Արցախի հայաթափումը Շվեդիայի NATO մտնելուն կողմ քվեարկելու նախապայմաններից է և պատահական չի, որ Էրդողանը հենց Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում հայտարարեց Արցախից խաղաղապահների դուրս բերելու մասին, ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաև ընդգծել է՝ Թուրքիայի հաջորդ պայմանը Սյունիքն Ադրբեջանին հանձնելն է․«Հայաստանի գործող կառավարությունը հենց այս ուղղությամբ է գիտակցված կերպով շարժվում։ Իրավիճակը կարող է փոխվել այս կառավարության հրաժարականով, սակայն դրա համար պետք է ժողովուրդ ունենալ»։