Foto

Կասեցվել է ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը Ծաղկաձորում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ում («Աղբյուր» ճամբար, Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր) իրականացվող զննման ընթացքում պարզել են, որ ճամբարի խոհանոցն աշխատում է իրավական նորմերով նախատեսված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով:

Մասնավորապես՝

📌 սանհանգույցի դուռն անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ,

📌 պահեստների պատերը չունեն հարթ մակերես, չեն գտնվում նորոգ վիճակում, պատրաստված չեն  անջրանցիկ, չներծծող ու լվացվող նյութերից,

📌 պահեստների առաստաղները նախագծված և կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

📌 բացվող պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր։

❌ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ին պատկանող  «Աղբյուր» ճամբարի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի, արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: