Foto

Հայ բնապահպաններն ադրբեջանցի բնապահպանների հետ համաձա՞յն են

Մոտ երկու շաբաթ առաջ ադրբեջանցի բնապահպանները նամակ էին գրել Նիկոլ Փաշինյանին՝ պահանաջելով Հայաստանում դադարեցնել հանքարդյունաբերությունը, քանի որ բնապահպանական մի շարք խնդիրներ կան։ Մի կողմ թողնենք այն, որ ադրբեջանցի բնապահպանները սեփական երկրի խնդիրները՝ նավթարդյունաբերություն և այլն, չեն տեսնում։ Թեև ՀՀ-ում հանքարդյունաբերությունն, անվտանգության առումով, շատ ավելի բարվոք վիճակում է և, ինչ-որ առումներով, չի զիջում նույնիսկ միջազգային ստանդարտներին, հայ բնապահպանները միշտ քննադատել են այդ ոլորտը։ Բայց տարօրինակ էր, որ մեր բնապահպանները համապատասխան արձագանք ցույց չտվեցին ադրբեջանցիների հայտարարությանը։  Միայն օրեր անց ակտիվ բնապահպանները մեկնաբանեցին և պատասխանեցին այդ մեղադրանքներին, երբ Vesti.am-ն նրանցխնդրեց անել դա։ Էկոլուր կայքի հիմնադիր Ինգա Զարաֆյանն ադրբեջանցի բնակպահպանների հայտարարությունները որակեց քաղաքական։ Դրա հետ համաձայն էր նաև բնապահպան Սիլվա Ադամյանը, թեև նշեց, որ այո, մենք ունենք այդ խնդիրները, սակայն թող ադրբեջանցիները զբաղվեն իրենց խնդիրներով, իսկ մենք՝ մեր։ Բնապահպան Թեհմինե Ենոքյանը հրաժարվեց մեկնաբանություն տալուց՝ ասելով, որ մեծ հայտարարությամբ են հադես գալու, սակայն մինչ այժմ, ոչինչ չի հրապարակվել։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությանն էլ է համաձայն հայտարարության քաղաքական լինելու մեջ և նկատում է, որ դրա պատճառը թշնամի երկրի նախանձն է իրենց կազմակերպված աշխատանքին։

«Հայաստանը հանքարդյունաբերության ոլորտի անվիճելի առաջատարն է Հարավային Կովկասում, իսկ վերջին տասնամյակում ոլորտի մոդեռնիզացիան, ժամանակակից հանքարդյունաբերական չափանիշների ներմուծումը առավել քան ակնհայտ է։ Միայն ԱՃԹՆ շրջանակներում Հայաստանի ունեցած հաջողությունը բավարար է, համարելու համար, որ առնվազն կառավարչական մակարդակում ոլորտը Հայաստանում աննախադեպ առաջընթաց է ապրել։ Եվ ԱՃԹՆ-ից չափանիշներին անհամապատասխանության հետևանքով դուրս մնացած երկրից չէ, որ մեզ պետք է կայուն զարգացման թեմայով դասեր տան։

Հայաստանի պետական մարմիններին կոչ ենք անում զգոն լինել երկրի ներսում, երկրից դուրս, իրավական հարթության վրա միջազգային օրենքների կամայական մեկնաբանության, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման, ընդլայնման եւ հզորացման դեմ ադրբեջանական տարբեր սադրանքներին դիմակայելու առումով»,- ասված է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունում։

Տարօրինակն այն է, որ հանքագործներն անդրադառնում են, իսկ բնապահպանները, որոնք առնվազն պետք է սատար կանգնեին միմյանց՝ չեն արձագանքում։ Հավանաբար, գործում է «լռությունը համաձայնության նշան է» կարգախոսը։ Նամակի հասցեատերը կառավարության հերթական նիստում թռուցիկ անդրադարձ կատարեց, բայց ադրբեջանցի բնապահպաններին երկրի ղեկավարի մակարդակով պատասխանելը, մեղմ ասած, ճիշտ չէ։ Դրա համար Հայաստանի Հանրապետությունն ունի Շրջակա միջավայրի նախարարություն, որը պետք հանգամանալից անդրառանար խնդրին։ Իսկ ընդհանրապես դիվանագիտական-քաղաքական պրակտիկայում ընդունված է, որ երկրի ղեկավարը պատասխանում է երկրի ղեկավարին, նախարարին՝ մյուս երկրի պաշտոնակիցը,  բժիշկներին՝ մյուս երկրի բժիշկները, մշակութային գործիչներին, մտավորականներին՝ մտավորականները։ Դա հաճախ լինում է նաև մեր դեպքում, երբ հայկական որևէ բան հարևան երկիրը վերագրում է իրեն, օրինակ՝ դուդուկ, խոհանոց կամ տարազ։ 

Բնապահպանական մասով էլ սպասելի էր և տեղին կլիներ, որ խնդրին անդրաառնային բնապահպանները, ինչը չարվեց։ 

 Հայաստանի իշխանությունը 2018թ-ից և, հատկապես, 44 օրյա պատերազմից հետո մեծամասամբ ընդառաջ է գնացել  Ադրբեջանի ցանկացած պահանջի՝ GPS-ով սահմանազատում, սահմանազատման հանձանաժողովի ստեղծում, Կովսականի, Սանասարի, Սուսի Աղովնոյի հանձնում, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հանձնում, Արցախն Արդրբեջանի մաս ճանաչելու պահանջ,  գերիների և գերիների փոխանակում, Լաչինի միջանցքի փակում, հայկական կողմի զորքերի դուրսբերում Արցախից, այնտեղ ընտրությունների աանցկացնելու արգելք, Արցախ ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների մուտքի արգելք  և այլն։ Սրան զուգահեռ տեղին է մտավախությունն այն  մասին, որ այս պահանջին էլ ՀՀ իշխանությունը կարող է լուռ ընդառաջ գնալ և մի օր կպարզվի, որ ՀՀ տնտեսությունը սնուցող ճյուղերից ամեակարևորն այլևս չի գործելու։ Հատկապես, որ կա Սոթքի հանքի օրինակը, որի բաց հանքի մի հատվածը թշնամու տիրապետության ներքո է, իսկ մյուս մասն էլ չի շահագործվում, քանի որ անվտանգ չէ։

Սա քաջ գիտակցելով բնապահպաններն առնվազն պետք է սեփական նախաձեռնությամբ սատար կանգնեին հանքարդյունաբերողներին, չեզոքացնեին այն քաղաքականացնելու Արդբեջանից եկող վտանգները և ՀՀ իշխանությանը պարտադրեին հերթական անգամ ընդառաջ չգնալ։

Հեղինակ: Աննա Ավետիսյան