Foto

Բոլոր նրանք, ովքեր Արցախին ու արցախցուն ցույց են տալիս թշնամու դուռը, առավել թշնամի են Արցախին և արցախցուն. Ղարամյան

Բոլոր նրանք, ովքեր Արցախին ու արցախցուն ցույց են տալիս և ուղղորդում են դեպի թշնամու դուռը, իրենց վրայից «գցելով» պատասխանատվությունը, առավել թշնամի են Արցախին և արցախցուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Հին և շատ խորիմաստ ասացվածքը կա:

«Սովը մարդուն

տանում է թշնամու դուռը»:

Մեր թշնամիները սա լավ գիտեն, իսկ թե՞ ովքեր են մեր թշնամիները՝ մենք, կարծես թե լավ չգիտենք:

Բոլոր նրանք, ովքեր Արցախին ու արցախցուն ցույց են տալիս և ուղղորդում են դեպի թշնամու դուռը, իրենց վրայից «գցելով» պատասխանատվությունը՝ առավել թշնամի են Արցախին և արցախցուն...»,- գրել է նա։