Եվրոպական երկրները պատերազմ են վարում Ռուսաստանի դեմ, դրանում որևէ կասկած չկա։ Այդ մասին նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի XXIII ամենամյա նիստի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բրիտանացի լրագրողը նախարարին հարց է ուղղել այն մասին, թե արդյոք Ռուսաստանը հիբրիդային թաքնված պատերազմ է վարում եվրոպական երկրների դեմ։
«Դուք նկատի ունե՞ք, երբ մենք ոչնչացնում ենք անօդաչուները և հրթիռները, որոնք Բրիտանիան և մայրցամաքային Եվրոպան մատակարարում են Ուկրաինային, և դրանք հետո կրակում են մեզ վրա։ Դա՞ նկատի ունեք»,- իր հերթին հարցրել է Լավրովը, ինչին լրագրողը պատասխանել է հաստատական։
«Դե, եթե դուք ընդունում եք, որ ձեր զենքով խփում են մեզ, իսկ մենք այդ զենքը ոչնչացնում ենք՝ անվանեք դա ինչպես ուզում եք։ Բայց այն, որ սա պատերազմ է, որը Եվրոպան վարում է մեր դեմ, դա իմ մեջ որևէ կասկած չի հարուցում։ Մենք այդ մասին վաղուց ենք խոսել», - ընդգծել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։









