Foto

Պատգամավորներն արձակուրդում են

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այսօրվանից տարբեր ժամանակահատվածներով մինչև սեպտեմբերի 1–ը կլինեն արձակուրդում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։

Ալեն Սիմոնյանի արձակուրդի մասին կարգադրության մեջ նշված է. «2023 թվականի հուլիսի 17-31-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում։

2023 թվականի հուլիսի 17-23-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:

2023 թվականի հուլիսի 24-31-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին»։