Foto

Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ հետախուզական օբյեկտներին միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել

Իրանը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով Մերձավոր Արևելքում ԱՄՆ հետախուզական օբյեկտներին և հետախուզական սարքավորումներին «աննախադեպ վնաս» է հասցրել։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, գրում է NBC News-ը։

Հրապարակման համաձայն՝ վնասը գերազանցում է ԱՄՆ հետախուզական ծառայությունների կրած նախկին բոլոր կորուստները, իսկ դրա վերականգնման համար կպահանջվի միլիարդավոր դոլարներ։

Օգոստոսի 19-ին CNN-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է Իրանի նկատմամբ մոտեցումը՝ հրաժարվելով բանակցությունները շարունակելուց և շեշտը դնելով Թեհրանի նկատմամբ ճնշման աստիճանական ուժեղացման վրա։