Եվրոպական արդյունաբերական ասոցիացիան՝ European Aluminium-ը, դիտարկում է «Ռուսալի» դեմ Եվրամիության պատժամիջոցների ակտիվ լոբբինգի հնարավորությունը, նշվել է կազմակերպության հաղորդագրությունում, տեղեկացրել է Reuters-ը։
European Aluminium-ի ղեկավարը հայտարարել է, որ խումբը պատրաստել է ներքին հուշագիր պլանավորման նպատակով եւ Եվրամիության կողմից պատրաստվող պատժամիջոցների մասին տեղեկություններ չունի։ Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանություններից։
Փաստաթղթում նշվել է, որ European Aluminium-ի անդամները քննարկել են ռուսական ալյումինիումի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների հարցը։ Փաստաթղթում, որը թվագրված է 2023թ. հուլիսով, նշվել է «ռուսական ալյումինիումի հանդեպ սահմանափակիչ միջոցներ մտցնելու հնարավորության մասին՝ ԵՄ անվտանգության ընդհանուր արտաքին քաղաքականության շրջանակում»։
Բայց եթե Եվրոպայում ռուսական ձուլակտորների փոխարինումն այլ մատակարարումներով իրականանալի լիներ, ապա «Ռուսալի» գործունեության լայն տարածումն ամբողջ աշխարհում կդժավարցնի պատժամիջոցների կիրառումն ընկերության դեմ, նշվել է հուշագրում։
«European Aluminium-ը խորհուրդ է տալիս խուսափել «Ռուսալի» դեմ ԵՄ պատժամիջոցներ մտցնելուց՝ ելնելով համաշխարհային շուկայում ընկերության ռազմավարական կարեւորությունից»։
«Ռուսալը» անցած տարի արտադրել է 4 մլն մետրիկական տոննա առաջնային ալյումինիում, ինչը կազմում է համաշխարհային առաջարկի մոտ 6 տոկոսը։
Փաստաթղթում նշվել է, որ «Ռուսալը» տնօրինում է իռլանդական Aughinish ձեռնարկությունը, որը ԵՄ-ում կավահողի վերամշակման ամենամեծ գործարանն է, ինչպես նաեւ Շվեդիայի Kubal գործարանը։
Լոնդոնի մետաղների բորսայում ալյումինիումի բազային գինը օրվա երկրորդ կեսին ավելացել է 0,2 տոկոսով եւ կազմել մեկ մետրիկական տոննան 2 282,50 դոլար՝ այս տարի իջնելով 4 տոկոսով։
ԵՄ-ն մինչ այժմ սահմանափակ պատժամիջոցներ էր մտցրել միայն Ռուսաստանի ալյումինի արտադրանքի հանդեպ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։ Սահմանափակվել է Ռուսաստանից ալյումինի արտադրանքի կոնկրետ տեսակների ներմուծումը՝ ալյումինե սալիկներ, թերթեր կամ ավելի քան 0,2 միլիմետր հաստությամբ շերտեր։
Պատժամիջոցների վերջին փաթեթն ընդունվել է հունիսին, քննարկվում է նոր փաթեթը։
Փետրվարին ԱՄՆ-ն հայտարարել էր Ռուսաստանում արտադրվող ալյումինի եւ նրա ածանցյալների 200 տոկոսանոց սակագներ մտցնելու պլանների մասին, իսկ մայիսին Մեծ Բրիտանիան հրապարակեց ռուսական ալյումինի (ադամանդների, պղնձի եւ նիկելի հետ միասին) ներմուծման արգելքի պլանների մասին։









