Foto

ՌԴ դեսպանը այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել է Հայաստանի լեռնահանքային ոլորտի առաջատար ձեռնարկություններ՝ Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։ Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։ 

Դեսպանին ուղեկցել են Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Աննա Իվանովան և «Ռուսական արտահանման կենտրոնի» ներկայացուցչության ղեկավար Վարդան Ենոքյանը։

Ձեռնարկությունների ղեկավարությունը Կոպիրկինին ներկայացրել է տեխնոլոգիական գործընթացների ընթացիկ արդիականացումը, որն ուղղված է արտադրության ծավալների ավելացմանն ու արտադրության էկոլոգիականության բարձրացմանը։

Դեսպանին նաև տեղեկացրել են Սյունիքի տարածաշրջանի սոցիալական ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող լայնածավալ աշխատանքների մասին։