Foto

Ուկրաինան արդեն վաղուց կորցրել է ինքնիշխանությունը. Օրբան

Ուկրաինան արդեն վաղուց կորցրել է ինքնիշխանությունը։ Երկրում իրավիճակն առաջին հերթին որոշում է ԱՄՆ-ն։ Նման հայտարարություն է արել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանի եթերում։

«Ուկրաինան վաղուց կորցրել է իր ինքնիշխանությունը»,-ասել է նա։

Օրբանը հայտարարել է, որ երկիրը ղեկավարում են արեւմտյան երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն։ Նրա խոսքով՝ ցանկության դեպքում Վաշինգտոնը կարող էր հակամարտությունը կարգավորել արդեն «վաղն առավոտյան»։

Օրբանը հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրները Վիլնյուսի գագաթաժողովում այդպես էլ պատասխան չեն ստացել այն հարցին, թե ինչու ԱՄՆ-ն «դա չի ցանկանում»։